Print this page

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ

By Մայիսի 23, 2025 118

Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղղությամբ։

Այս մասին, ըստ Unian.net  լրատվական գործակալության, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

«Այն դիրքորոշումը, որի վրա մենք նույնպես աշխատում ենք, նախագահների մակարդակով հանդիպումն է, մենք ընդունում ենք, որ այդ հանդիպումը կարող է լինել ընդլայնված կազմով»,- նշել է նա։

Նախարարը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և դրա իրականացումն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ապագա անվերապահ զինադադարի իր տեսլականը: Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։

Սիբիգան նաև նշել է, որ ուկրաինական կողմը շատ կցանկանար, որ հանդիպմանը մասնակցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Թրամփը միանա դրան: Եվ մենք միշտ պնդում ենք, որ Եվրոպան պետք է լինի ապագա հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Սիբիգան։

Rate this item
(0 votes)

Latest from Live24