Print this page

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են

By Մայիսի 23, 2025 109

Թուրքիայի իրավապահ մարմինները ուրբաթ ձերբակալել են 56 զինվորականի և 9 ոստիկանի՝ մեղադրելով նրանց արգելված «Հիզմեթ» կազմակերպությանը մասնակցելու համար: Այն ղեկավարում էր թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը, որն անցյալ տարվա հոկտեմբերին մահացել է Միացյալ Նահանգներում։

Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» կազմակերպությանը մեղադրում են «պետության մեջ պետություն» ստեղծելու համար։ Նրանց նաև պատասխանատու են համարում երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար։ Այդ ժամանակ զոհվել էր մոտ 250 մարդ։ Հեղաշրջումը ճնշվել էր, հետաքննության ընթացքում մոտ 77.000 մարդ էր կալանավորվել, իսկ ևս 130.000-ը՝ ազատվել պետական ​​ծառայությունից։

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են նաև Ստամբուլի քաղաքապետարանի 45 աշխատակցի, այդ թվում՝ կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մի քանի բարձրաստիճան օգնականի, հաղորդում է Anadolu-ն։

AFP-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի համար կասկածվող պաշտոնյաների դեմ գործողությունը սկսվել է մայիսի 20-ին և այդ օրը ձերբակալվել է ևս 20 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իմամօղլուի հետ կապված կա «աննախադեպ հանցավոր կազմակերպություն»։

Երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը, կարծում է, որ իշխանությունների այս գործողությունները նպատակ ունեն խոչընդոտել կուսակցությունը ներկայացնող Իմամօղլուի մասնակցությունը 2028-ի նախագահի ընտրությանը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24