Print this page

Ռուսաստանն ու Ուկրաինան 270 զինվորական ու 120 քաղաքացիական անձ են փոխանակել

By Մայիսի 23, 2025 46

270 զինվորական ու 120 քաղաքացիական անձ Ռուսաստան են վերադարձել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանն իր հերթին 270 գերի և 120 քաղաքացիական անձ է փոխանցել Ուկրաինային»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ փոխանակումը նախատեսվում է շարունակել առաջիկա օրերին։

Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։

Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24