Print this page

Պուտինը ստորագրել է հավելվածի միջոցով միգրանտների գրանցման փորձարկման մասին օրենքը

By Մայիսի 23, 2025 30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Մոսկվայում և մարզում բջջային հավելվածի միջոցով միգրանտների գրանցման փորձարկման անցկացման մասին օրենքը:

Այն կսկսվի սեպտեմբերի 1-ին և կտևի մինչև 2029 թվականը: Դրա շրջանակներում օտարերկրյա քաղաքացիները պետք է գրանցվեն մասնագիտացված հավելվածում և ՆԳՆ-ին փոխանցեն իրենց գտնվելու վայրի մասին տվյալները: Վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում միգրանտները ենթակա կլինեն երկրից արտաքսման։

Ենթադրվում է, որ միջոցառումը կվերաբերի Մոսկվա և մարզ մուտք գործող բոլոր միգրանտներին, որոնց ՌԴ մուտք գործելու համար վիզա ստանալու կարիք չկա: Բացառություններ կկազմեն անչափահասները, դիվանագետները, նրանց ընտանիքի անդամները և Բելառուսի քաղաքացիները:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24