Print this page

Տուգանային հրապարակ է տարվել 109 ավտոմեքենա, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ. ՆԳՆ

By Մայիսի 23, 2025 51

Ոստիկանությունն այսօր արդեն հայտնաբերել է շուրջ 80 ավտոմեքենա, որոնց ղեկին անչափահաս է եղել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց` նշելով, որ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։շ

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ավելի քան 1500 կրթական հաստատություններում ավելի քան 60 հազար շրջանավարտների համար հնչում է Վերջին զանգը: Ավարտական դասարաններում անցկացվում է «Վերջին դաս» միջոցառումը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24