Երևանում պարեկներն ու փրկարարները կանխել են երիտասարդի ինքնասպանությունը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Պարեկներն ու փրկարարները երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
«Նախնական տվյալներով` երիտասարդը ցանկանում էր ինքնասպանության գործել, որովհետև ժամեր առաջ սպանել էր հորը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։