Print this page

Էրդողանը Բուդապեշտում կմասնակցի ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

By Մայիսի 21, 2025 30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը Հունգարիա է ուղևորվել իր կնոջ՝ Էմինե Էրդողանի, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և նախագահականի արտաքին քաղաքականության ու անվտանգության գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ:

«Արևելքի և Արմուտքի խաչման կետը» խորագրով անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու:

Նշենք, որ ԹՊԿ-ն ստեղծվել է 2009-ի նոյեմբերի 3-ին Նախիջևանում: Դրան ի սկզբանե անդամակցել են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ արդեն 2019-ից՝ նաև Ուզբեկստանը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24