Print this page

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին․ Զելենսկի

By Մայիսի 20, 2025 101

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան և նրա դաշնակիցները քննարկում են մանրամասներն ու առաջարկները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է մասնակից լինի խաղաղության գործընթացին։ 

«Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսների հետ հաջորդ հանդիպումների մասին՝ ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է, և ցանկացած ձևաչափով, որը արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ», - գրել է Զելենսկին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24