Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան։
«Ազատության» փոխանցմամբ, Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ԱԳ նախարարին օդանավակայանի ճանապարհին դիմավորել է «Պուտին մարդասպան» պաստառով։ Տարածքում կա ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային։
Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կգտնվի Երևանում: Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։