Print this page

«Բարսելոնա»-ի կազմում փոփոխություններ կլինեն․ Լապորտա

By Մայիսի 20, 2025 43

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմում փոփոխություններ են սպասվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կատալոնական հսկաները հաղթել են իրենց բոլոր ներքին մրցաշարերում, բայց դեռ մտադիր են ամրապնդել իրենց դիրքերը եվրոպական ասպարեզում։

«Այս ամռանը «Բարսելոնայի» կազմում փոփոխություններ կլինեն։ Մրցակիցները նույնպես ավելի ուժեղ կդառնան. նրանք տեսան, որ մեր թիմն այժմ լավագույնն է»,– Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Կապտանռնագույնները» ապահովեցին Լա Լիգայի տիտղոսը առաջնության ավարտից երկու տուր առաջ՝ ավելի վաղ հաղթելով Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի եզրափակիչներում։ Չեմպիոնների լիգայում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ ընդհանուր 6։7 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24