Print this page

Գործընթացն անլուրջ է. Վլադիմիր Վարդանյանը՝ իմփիչմենթի մասին

By Մայիսի 20, 2025 34

Բացարձակապես որևիցե եղանակով լուրջ չեմ տեսնում այդ քննարկումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետի իմպիչմենտի հնարավոր գործընթացին։

«Որևիցե գործընթաց, որը վերաբերվում է կառավարության նկատմամբ վստահություն հայտնելուն, ես առնվազն այս փուլում լուրջ չեմ ընկալում»,– ասաց նա՝ նկատելով, որ իմպիչմենտը այլ գործընթաց է, որը բնորոշ է նախագահական համակարգ ունեցող երկրներին, իսկ Հայաստանում խոսքը կարող է լինել կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին։

«Ես կրկնեմ՝ ես համարում եմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ անլուրջ է, իմպիչմենտ արտահայտությունը ինքնին դիտարկվում է որպես ոչ լուրջ վերաբերմունք սահմանադրական կարգավորումների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կառավարության անվստահության հայտնելուն, այդ գործընթացի շրջանակներում յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի գործել այնպես ինչպես ցանկանում է՝ իր խղճի մտոք։ Ես որևիցե այլ հավելյալ մեկնաբանություն սրա վերաբերյալ տալ չեմ կարող»,–ասաց Վարդանյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, որ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա վարչական լծակներ կիրառելու, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Դուք ինձ ուզում եք ասեք, որ ընտրություններից ավելի լավ և ժողովրդավարական ձև կա իշխանություն ձևավորելո՞ւ։ Ժողովրդավարությունից լավ կառավարման ձև դեռ մարդկությունը չի հորինել, իսկ ազատ և թափանցիկ ընտրությունները միակ եղանակն են լեգիտիմ իշխանություններ ձևավորելու համար»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24