Print this page

Զելենսկի. Եթե Ռուսաստանը շարունակի պատերազմը, ապա ամբողջ աշխարհը պետք է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառի

By Մայիսի 20, 2025 19

Ես հաստատել եմ ԱՄՆ նախագահ Թրամփին, որ մենք Ուկրաինայում պատրաստ ենք կրակի լիակատար և անվերապահ դադարեցմանը։ Այս մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե ռուսաստանցիները պատրաստ չեն դադարեցնել սպանությունները, դրա դիմաց պետք է ավելի ուժեղ պատժամիջոցներ լինեն։ Ռուսաստանի վրա ճնշումը նրան կդրդի իրական խաղաղության. դա ակնհայտ է բոլորի համար աշխարհում։ Ուկրաինան պատրաստ է ուղիղ բանակցությունների Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով, որը արդյունք կտա։ Պետք է ապահովել Ռուսաստանի հայելային պատրաստակամությունը արդյունավետ բանակցություններին։

Մեզ բոլորիս համար շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները չհեռանան բանակցություններից և խաղաղության հասնելուց, որովհետև միակը, որ դրանում շահագրգռված է, Պուտինն է։ Շնորհակալ եմ բոլորին նման մոտեցմանն աջակցելու համար։

Եթե Ռուսաստանը չգնա սպանությունների դադարեցմանը, եթե Պուտինը ոչ իրատեսական պայմաններ առաջադրի, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանը շարունակում է ձգձգել պատերազմը և արժանի է, որ Եվրոպան, Ամերիկան և ամբողջ աշխարհը համապատասխան կերպով վարվեն, մասնավորապես՝ արձագանքեն լրացուցիչ պատժամիջոցներով։ Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը, որն ինքն է սկսել, և կարող է սկսել դա անել ցանկացած օր։ Ուկրաինան միշտ պատրաստ է խաղաղության»,- գրել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24