Print this page

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

By Մայիսի 20, 2025 16

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24