Print this page

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը սկանդալից հետո ազատվել է աշխատանքից

By Մայիսի 19, 2025 33

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից, հայտնում է NEWS.am–ը։

Արարատի մարզպետարանից լրատվամիջոցին հայտնել են, որ մի քանի ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար կնշանակվի։

Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Մայիսի 17-ին դպրոց էր այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հայտարարել էր՝ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով

Rate this item
(0 votes)

Latest from Live24