Րոպեներ առաջ երկու բարձր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, ահազանգում են սոցցանցերում:
Հրապարակվող կադրերից երևում է, որ հրդհեը բռնկվել է ՀՀ նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։ Հրշեջների մարտական հաշվարկ է ուղևորվել դեպքի վայր։
Ավելի ուշ ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Անտառային փողոցում այրվողը բետոնախառնիչ մեքենա է, տեսանյութում լսվում են պայթյունի ձայներ:
«Ու մենք ապրում ենք անտերության երկրում, որտեղ նախագահական նստավայրի հարևանությամբ շինարարություն է ընթանում և չթույլատրված քանդում էին ճանապարհը, որպեսզի իրենց տեխնիկան բարձրացնեն: Սա է քաղաքապետարանի և անտեր կառավարության աշխատանքի արդյունքը»,- նշել է քաղաքացին: