Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքել է երկրի տարածքից 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ իբր ընթացող քննարկումների մասին լուրերը։
«Նման բան չկա։ Հայաստանը չի քննարկում ռուսաստանյան ռազմաբազայի դուրսբերման հարցը»,- ասել է Սիմոնյանը։
Ըստ նրա, այս թեմայի քննարկման փաստն ինքնին անհեթեթ է։
«Նման հարց չի քննարկվում և չի կարող քննարկվել։ Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեմ, թե ով է նման «խելացի» գաղափարներ տարածում»,- հավելել է խորհրդարանի խոսնակը։