Print this page

Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան

By Մայիսի 19, 2025 30

Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին՝ թե որքանո ՞վ է իրատեսական կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊ-ի տեսանկյունից, որովհետև տեսնում են մշտական կոռուպցիոն դրսևորումներ, տեսնում են «ԱՆԻՖ»-ի գործ, տեսնում են «Քաղաքացիական պայմանագրի» այսպես կոչված դրամահավաքներ և բազմամիլիոնանոց փոխանցում՝ շատ կասկածելի,  տեսնում են Փաշինյանի կնոջ հիմնադրամը և այս պարագայում  էլ թալանի մասին խոսակցություններ ու այդ թեզով էլ գնում են ընտրությունների։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին պատասխանել է.

«Ես հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 2018 թվականի: Ասում էր մենք ունենք փայլուն,  կիրթ, խելոք  ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս բոլոր  բարիքները տանում էին: Մենք այդ թալանածը կվերցնենք, կբերենք, ձեզ կբաժանենք։ Յոթ տարի անց ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծույլ եք, փնթի եք, վախկոտ եք: Կյանքը չի լավացել, հակառակը վատացել է։ Աղքատությունը մնում է այդ 24%-ի վրա: Պիտի ընդունի, որ թալանչին ինքն է դառել համար մեկ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:  

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ երկրորդ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն,  օրինակ «ԱՆԻՖ»-ի գործը  դուք հիշատակեցիք:  Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամիս այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է, որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորում, ու անհետացել է, սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ:  Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ», և երկիրը սարքել են այսպես «կոռուպցիայի դրախտ»:

Հիմա նայեք, ես մի օրինակ բերեմ համեմատության մեջ, կարծում եմ թող ժողովուրդը ինքը այդ եզրակացությունների գա: Քրքրոյանի «Լինս»-ի հիմնադրամով այստեղ ծախսվել է 230 միլիոն դոլար, դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է, հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ է արվել 230 միլիոն դոլարով:  Օրինակ, Երևանում թատրոններն է վերանորոգվել, օպերա և Ֆիլհարմոնիկ և մյուս թատրոններ, թանգարաններն էլ կապիտալ վերանորոգվել, մի այդ Սարալանջի ճանապարհը, ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխվել, մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է, դրան գումարենք Գյումրի, թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը: Արդեն չեմ էլ կարող, այդ հիշողության բազան չի հերիքում այդ  ամբողջ ծավալը հիշել, ամենը տեսնում ենք, թե 230 միլիոն դոլարով ինչ է կարելի անել, հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ հիմա արեց, թե  հարց չի առաջանում։ Հասկանու՞մ եք, այն, որ ասում ենք կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների, լրիվ ուրիշ դաշտի մեջ են մտել, այսպես տիեզերական ինչ-որ բաներ, այսպես որ նայում ես, ասում ես այս ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ յոթ միլիարդից առնվազն երկու միլիարդը փոշիացել է, ուղղակի կորել էր։ Եվ իմ հետևությունը սա է, ես  կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ամբողջ ժողովուրդը կարող է  պոպկոռնով նայի և հիանա, ազնիվ, և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով: Հիմա էլ մի անձրև է գալիս, քաղաքը Վենետիկն է դառնում։ «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում։ Մեր ժողովուրդն օքեյ է դրա հետ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24