Print this page

Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանի ներկայությամբ ստորագրեցին իմպիչմենտի փաստաթուղթը

By Մայիսի 19, 2025 32

ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը խորհրդարանում սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը՝ սկսելով ստորագրահավաք։ Հիշեցնենք՝ նրանց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ 

Մարուքյանն ասել է, որ վարչապետին անվստահություն են հայտնում, քանի որ կառավարության ղեկավարն էապես շեղվել է կառավարության ծրագրից։

Տեսախցիկների առաջ Աղազարյանն ու Ասլանյանը ստորագրել են ԱԺ նախագահին ուղղված՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու դիմումը։ Մարուքյանն էլ ստորագրել է անվստահության գործընթացում վարչապետի թեկնածու դառնալու համաձայնագիրը։

Հակոբ Ասլանյանը սա համարել է պատմական օր. «Առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան նախաձեռնում ենք մի գործ, որն ամբողջությամբ ծառայելու է մեր պետությանն ու պետականությանը»։

Աղազարյանն էլ նշել է, թե Մարուքյանին ընտրելը հեշտ չի եղել, բայց իրենք վճռական ընտրություն են կատարել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24