Print this page

Էդուարդ Սանամյան. «Որ Հայաստանում սկսել են ավելի հաճախ միջազգային մրցումներ անցկացվել, դա մեր երեխաներին փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է տալիս»

By Մայիսի 19, 2025 147

Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, ԱՄն-ի, Իսրայելի, Ղազախստանի, Թունիսի ավելի քան 40 պատանիներ եւ աղջնակներ:

aravot.am-ի հետ զրույցում պատվիրակությունների ներկայացուցիչները ջերմ արտահայտվեցին ընդունելության, մրցաշարի կազմակերպման մակարդակի, մրցելու համար «Արարատ» ակումբի անձնակազմի ստեղծած պայմանների մասին:

Թենիսի «Արարատ» ակումբի եւ այս մրցաշարի տնօրեն Էդուարդ Սանամյանն ասաց. «Ընդամենը մեկ օրվա ընդմիջումից հետո  մեկնարկելու է նույն՝ «Թենիս Եվրոպայի» մինչեւ 12 տարեկանների երկրորդ մրցաշարը:

Երեխաները մեծամասամբ մնալու են:

Նույնիսկ ակնկալում ենք, որ մասնակիցների քանակը կավելանա»:

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 19 Մայիսի 2025 11:53

Latest from Live24