Print this page

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

By Մայիսի 19, 2025 17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ և հաջողակ ապաքինում»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Բայդենի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ ԱՄՆ 46-րդ նախագահի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև է ախտորոշվել։ Նրանց խոսքով՝ քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։

Ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը 82 տարեկան է. 2023 թվականի մարտին նա վիրահատվեց՝ հեռացնելով մաշկի չարորակ վնասվածքը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24