Print this page

Հայտնի են Իսպանիայի Սուպերգավաթի մասնակիցները

By Մայիսի 19, 2025 12

Հայտնի են դարձել Իսպանիայի Սուպերգավաթի բոլոր մասնակիցները։ Մրցաշարին կմասնակցեն չորս թիմեր՝ «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Աթլետիկ Բիլբաոն» և «Ատլետիկո Մադրիդը»։

Նշենք, որ մրցաշարի կանոնակարգով մասնակցում են Իսպանիայի առաջնության առաջին երկու թիմերը և Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակիցները։

Սակայն, քանի որ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» զբաղեցրել են Լա Լիգայի առաջին երկու տեղերը և հանդես են եկել Արքայական գավաթի եզրափակչում, լիգայի մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ատլետիկոն» և «Աթլետիկը», կմասնակցեն Սուպերգավաթի մինի-մրցաշարին։

Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարը կկայանա հաջորդ տարվա հունվարին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24