Print this page

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

By Մայիսի 18, 2025 52

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային խնդրով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դեռ պետք է համաձայնեցվեն: 

Ինչպես փոխանցում է Mehr գործակալությունը, այս մասին Իրանի արտգործնախարարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դրանք պետք է վերջնականապես համաձայնեցվեն։ Ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարվի առաջիկայում: Օմանի արտաքին գործերի նախարարը նաև կտեղեկացնի բանակցությունների անցկացման վայրի մասին»,- հավելել է Աբաս Արաղչին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24