Print this page

Ռուսաստանը նախատեսում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել. Ուկրաինայի հետախուզություն

By Մայիսի 18, 2025 25

Երկուշաբթի՝ մայիսի 19-ի գիշերը, Ռուսաստանը նախատեսում է իրականացնել РС-24 «Ярс» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «ուսումնամարտական» արձակում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։

Հետախուզությունը պնդում է, որ հրթիռի արձակումն ուղղված է Ուկրաինային վախեցնելու և ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա ճնշում գործադրելուն, ինչը դիտվում է որպես միջուկային շանտաժի մարտավարության տարր:

«Շարժական ցամաքային համալիրից ուսումնական զինամթերքով հագեցած հրթիռի արձակումը հրամայվել է իրականացնել ագրեսոր պետության Ռազմավարական հրթիռային ուժերի 31-րդ բանակի 42-րդ դիվիզիայի 433-րդ գնդի անձնակազմի կողմից», - ասվում է ՀԳՎ-ի հայտարարության մեջ:

Գործարկման վայրը Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սվոբոդնի բնակավայրի մոտ է։ Նախատեսվում է կիրառել ուսումնական զինամթերք։ Այս եռաստիճան պինդ վառելիքով աշխատող հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է ավելի քան 10 հազար կիլոմետր։

Rate this item
(0 votes)

Latest from Live24