Print this page

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

By Մայիսի 17, 2025 19

Այսօր Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, մոլորակի գեոմագնիսական դաշտը թույլ գրգռված վիճակում կլինի մինչև երկուշաբթի: Տեղեկությունը հայտնում է «Ֆոբոս» կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը։

«Ինչպես սպասվում էր, մեր մոլորակի տիեզերական եղանակի վրա անցած գիշեր սկսել է ազդել արևային քամին, որը դուրս է գալիս մեր աստղի վրա հերթական պսակային անցքից։ Կեսգիշերից հետո այն միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխություն է առաջացրել, որը Երկրի մագնիսական ոլորտի թույլ փոթորիկների պատճառ է դարձել։ Ընդ որում` Մոսկվայի ժամանակով գիշերվա ժամը 3-ից հետո այդ փոթորիկներն ուժեղացել են և հասել G2 դասի միջին մագնիսական փոթորկի մակարդակին»,-գրել է Լեուսը Telegram-ում։

Օդերևութաբանը նշել է, որ մոլորակն ավելի արագ և խիտ արևային քամու հոսքում կգտնվի մինչև երկուշաբթի ներառյալ: Նման իրավիճակում այսօր և առաջիկա երկու օրերին գեոմագնիսական դաշտը թույլ գրգռված վիճակում կլինի՝ հիմնականում G1 (թույլ) դասի մագնիսական փոթորիկների կարճ հատվածներով:

Rate this item
(0 votes)

Latest from Live24