Print this page

«Հռոմի պապը ցանկանում է Վատիկանը դարձնել Ուկրաինա-ՌԴ շփումների վայր»․ #LaStampa

By Մայիսի 16, 2025 52

Հռոմի պապ Լևոն XIV-ը ցանկանում է Վատիկանը դարձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վայր, հաղորդում է La Stampa-ն՝ հղում անելով Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Այլ մանրամասներ Պարոլինը չի հայտնել։

Նրա խոսքով՝ Հռոմի պապը մտադիր է Վատիկանը հասանելի դարձնել երկու կողմերի միջև ուղիղ հանդիպման համար։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը Ստամբուլում կայացած բանակցություններին խափանում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​ջանքերը։

Մայիսի 11-ին Հռոմի պապ Լևոն XIV-ն իր առաջին կիրակնօրյա քարոզում կոչ էր արել Ուկրաինայում «երկարատև և իրական խաղաղության» հասնել, ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և հույս հայտնել, որ զինվորները կվերադառնան իրենց ընտանիքներ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24