Print this page

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց

By Մայիսի 16, 2025 45

Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է։ Մենք այն կընդունենք Բրյուսելում երեքշաբթի օրը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ խոսելով Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 17-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին: 

Մերցը նշել է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին Ստամբուլ չժամանելով՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն անբարենպաստ դրության մեջ է դրել։

«Այն փաստը, որ նախագահ Զելենսկին այնուամենայնիվ գնաց Ստամբուլ, մեծ զիջում է։ Պուտինը չեկավ՝ նա իրեն դրեց անբարենպաստ վիճակում», - նշել է Մերցը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24