Print this page

Երևանում քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ

By Մայիսի 15, 2025 49

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տղամարդը քաղաքացուն սպառնում է և հնարավոր է նաև ծեծի կենթարկի նրան, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Գայանե Ա․-ն հայտնել է, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, չի հարվածել։

Կայքի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 47-ամյա  Արման Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Մաշտոցի 29 հասցեում գործող նոտարական գրասենյակում պահանջել է իր տան վկայականները, սակայն իրեն տրամադրել են կեղծված վկայականներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Գայանե Ա․-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նոտար է։

Rate this item
(0 votes)

Latest from Live24