Կրեմլը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի հրամանը` Ստամբուլում կայանալիք բանակցությունների ՌԴ պատվիրակության կազմի մասին: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընգրկված չէ այդ կազմում:
Հրամանի տեքստը` ստորև:
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետևյալ կազմը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար.
Մեդինսկի Վ.Ռ. – Ռուսաստանի Դաշնության Նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար)
Գալուզին Մ.Յու. – Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար (պատվիրակության անդամ)
Կոստյուկով Ի.Օ. – Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ (պատվիրակության անդամ)
Ֆոմին Ա.Վ. – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ (պատվիրակության անդամ)
2. Հաստատել Ուկրաինայի հետ բանակցությունների համար փորձագետների հետևյալ կազմը.
Զորին Ա.Ս. – Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության պետի առաջին տեղակալ
Պոդոբրեևսկայա Ե.Ս. – Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ հումանիտար ոլորտում պետական քաղաքականության հարցերով
Պոլիշչուկ Ա.Ա. – Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն
Շևցով Վ.Ի. – Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։