ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։
«Իմ կանխատեսումն այն է, որ... համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում կարգավորման ներուժ ... Դա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ... Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ», - ասել է նա Breitbart-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նոսվոստին»։
Ուիթքոֆի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են հակամարտության կարգավորմանը։
«Ես բավականին վստահ եմ, որ չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կմիանա Աբրահամի համաձայնագրերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում», - հավելել է նա։