Print this page

Սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն

By Մայիսի 13, 2025 67

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2025
 

Երևան քաղաքում նույնպես մայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Rate this item
(0 votes)

Latest from Live24