Print this page

Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters

By Մայիսի 12, 2025 51

Մայիսի 12-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին կհանդիպի ԵՄ երկրների գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու և տարածաշրջանային պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել են բրիտանական ԱԳՆ-ում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դևիդ Լեմմին բանակցություններ կվարի Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի և Եվրամիության ներկայացուցիչների հետ:

«Մարտահրավերը, որին մենք այսօր բախվում ենք, վերաբերում է ոչ միայն Ուկրաինայի ապագային, այլ ամբողջ Եվրոպայի», - հայտարարել է Լեմմին։ Հաղորդվում է, որ Լեմմին մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք աջակցում են ուկրաինա ռուսական ներխուժմանը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24