Print this page

Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության, Գազայում հրադադարի և գերիների ազատ արձակման կոչ է արել

By Մայիսի 11, 2025 134

Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել արդար և տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում՝ պատանդների ազատ արձակմամբ և մարդասիրական օգնության առաքմամբ, գրում է apnews.com-ը:

 «Ես դիմում եմ աշխարհի գերտերություններին՝ կրկնելով «այլևս երբեք պատերազմ» մշտական կոչը», - ասել է կաթոլիկների հովվապետը՝ մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը դատապարտում էր աշխարհն ավերող հակամարտությունների թիվը՝ ասելով, որ դա «երրորդ համաշխարհային պատերազմ է կտոր-կտոր»:

«Ես իմ սրտում կրում եմ ուկրաինացի սիրելի ժողովրդի տառապանքները: Թող հնարավոր ամեն ինչ արվի՝ հնարավորինս շուտ իրական, արդար և տևական խաղաղության հասնելու համար», - ասել է նա;

Պոնտիֆիկոսը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24