Print this page

Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան

By Մայիսի 07, 2025 67

Ուզում եմ հաստատել, որ մասնակցելու եմ Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին: Մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և դրա մեջ չի մտնում ամենեւին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու,  ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու ու չենք խորացնելու:

Ինձ համար, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները: Իհարկե, այդ միջոցառումները շատ կարեւոր են Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաեւ այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր: Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի և առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները կամ դիտարկումները տեղին են»,-ասաց նա:

Հարցին, արդյոք արդեն կան պլանավորված երկկողմ կամ այլ ձեւաչափով հանդիպումներ այդ այցի շրջանակներում, Փաշինյանը պատասխանեց. «Միջոցառումը նվիրված է առաջին հերթին մայիսի 9-ին, և ինչ-որ առումով ֆորմալ գագաթնաժողով չէ: Շփումներ, իհարկե, կլինեն, բայց որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետեւ բավական խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու»:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 17:12

Latest from Live24