Print this page

Ուկրաինական դրոնները կրկին գրոհել են Ռուսաստանում միակ օպտիկամանրաթելային գործարանը

By Մայիսի 07, 2025 38

Մայիսի 7-ի վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու սարքերը գրոհել են Մորդովիայի Հանրապետության մայրաքաղաք Սարանսկը։ Տարածաշրջանի ղեկավար Արտյոմ Զդունովը նախազգուշացրել է «անօդաչու թռչող սարքի վտանգի» մասին, իսկ Մորդովիայի օպերատիվ շտաբն արգելել է անօդաչու թռչող սարքերի գործողության հետեւանքների մասին ֆոտո- եւ տեսանյութերի տարածումը։

Տեղի բնակիչները Shot-ին պատմել են Սարանսկում մի քանի հզոր պայթյունների մասին, որոնք որոտացել են առավոտյան ժամը 6-ին քաղաքի արդյունաբերական շրջաններից մեկում։ Սրանից հետո Խիմմաշում տեղի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել։ Astra-ի փոխանցմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո Սարանսկում երկու հրդեհ է բռնկվել։

Դրանցից մեկը՝ «Оптоволоконные Системы» գործարանի տարածքում՝ Ռուսաստանում օպտիկական մանրաթելերի արտադրության առաջին եւ միակ գործարանում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ավելի վաղ նշել էր, որ այս ձեռնարկությունն արտադրում է օպտիկամանրաթելային մալուխներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի առաջնագծում անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կալուգայի մարզի Շայկովկա ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են Տու-22Մ3 ռմբակոծիչներն ու պահեստավորված հրթիռները, այդ թվում՝ Х-22-ը, ինչպես նաեւ Կուբինկան Մերձմոսկվայում, որտեղ տեղակայված են ՄիԳ-29 եւ Սու-27 կործանիչներ։ Flightbomber-ի Z-ալիքի տվյալներով՝ Կուբինկային հարվածը հասցվել է անձնակազմի եւ տեխնիկայի տեղակայման վայրերում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24