Print this page

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

By Մայիսի 06, 2025 47

Խորհրդային Միության կողմից դեռևս 1972-ին տիեզերք արձակված տիեզերանավի վայրէջքի մոդուլն առաջիկա օրերին կընկնի երկիր մոլորակի վրա:

Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

NASA-ն պնդում է, որ հրթիռային համակարգում լրացուցիչ շարժիչի փչանալուց հետո շարքից դուրս եկած տիեզերանավն ի սկզբանե բաժանվել է 4 մասի, որից 2-ը 48 ժամվա ընթացքում այրվել է ճնշումից, իսկ մյուս երկուսից մեկը կառավարելի է, սակայն արդեն վերջին կտորը՝ վայրէջքի մոդուլը, վտանգ է ներկայացնում:

Ընդգծվում է, որ 495կգ կշռող կտորը կարող է ընկնել Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակելի տարածքների վրա, իսկ դրա հետևանքով կարող է առաջանալ մի քանի 100 ՏՆՏ-ի (տրինիտրոտոլուոլ – պայթյունավտանգ նյութ) պայթյուն:

Նշենք, որ 500 գրամ ՏՆՏ-ի պայթյունը հավասարաչափ է ձեռքի 5 նռնակի պայթյունի, որի արդյունքում մինչև 2 մետր հեռավորության վրա գտնվող կենդանի օրգանիզմները կարող են ոչնչացվել, իսկ մինչև 10 մետրի վրա գտնվող գույք-տեխնիկան վնասվել:

Rate this item
(0 votes)

Latest from Live24