Print this page

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

By Մայիսի 06, 2025 43

Հարգելի՛ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում։

Հիշեցնում ենք․ էլ. կրիչով (չիպով) քարտերի Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոդերը մոռանալու կամ կորցնելու դեպքում քարտը վերաթողարկելու կարիք չկա։

Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID):

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 06 Մայիսի 2025 11:24

Latest from Live24