Print this page

Արտաշատում ու հարակից գյուղերում կարկուտը վնասել է ծիրանի այգիները. գյուղատնտես

By Մայիսի 05, 2025 35

Արտաշատի կենտրոնական հատվածում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել ծիրանի և խաղողի այգիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսական վարչության նախկին պետ Հայկազ Տերտերյանը, որը նույնպես գյուղատնտեսությամբ է զբաղվում մարզում։

«Հիմնականում տուժել են Արտաշատի կենտրոնական հատվածի այգիները` Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեստանում, Լանջազատում։ Այդ տարածքներում հիմնականում պտղատու այգիներ են տուժել, բայց խաղողն էլ կվնասի, կջարդի։ Կարկուտն ամեն ինչն էլ ոչնչացնում է»,– ասել է մասնագետը։

Արարատի տարածաշրջանում կարկուտ այս պահին չի տեղացել, հորդառատ անձրևն էլ, Տերտերյանի դիտարկմամբ, նույնիսկ օգտակար է այգիների համար։

Չնայած վերոնշյալ գյուղերում կարկուտի հասցրած վնասներին` Տերտերյանը հուսով է, որ բերքն այս տարի ընդհանուր առմամբ առատ ու որակյալ կլինի։ Գինն էլ այդ դեպքում շատ բարձր չի լինի։

Նշենք, որ վերջին շրջանում առանց ցրտահարությունների, տեղումնառատ և արևոտ գարունը մասնագետներին թույլ էր տալիս առատ բերքի մասին կանխատեսումներ անել։ Բայց եղանակը որոշեց անակնկալներ մատուցել։ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում այսօր տեղացած հորդառատ անձրևներին զուգահեռ Արտաշատում ու հարակից գյուղերում խոշոր կարկուտ է գրանցվել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24