Print this page

Ի՞նչ ասեմ, շարունակեք ձեր «լուրջ» գործունեությունն ԱԺ-ում. Նարեկ Մալյան

By Մայիսի 05, 2025 40

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ ««Կրելու ենք» կարգախոսով ժողովրդից քվե ստացած «Հայաստան» խմբակցության ղեկավար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, որ իմպիչմենթի հիմքեր չկան և ես ու Էդգար Ղազարյանն անլուրջ ենք:
Սրտի ցավով եմ տեղադրում այս տեսանյութը, որտեղ անցյալում փառահեղ ռազմական ուղի անցած գեներալի հետ ԱԺ դահլիճում նման կերպ է վերաբերվում ըստ իս աշխարհի ամենաանլուրջ մարդը, ում քաղաքական ուժին հեռացնելու խոստումով նույն գեներալը ստացել է քվե:
Հիմա հարց.
Իմպիչմենթն անլուրջ է, իսկ այս իրավիճակում հայտնվելը լո՞ւրջ է…
Ի՞նչ ասեմ, շարունակեք ձեր «լուրջ» գործունեությունն ԱԺ-ում»:

 
Աղբյուրը` Նարեկ Մալյան
Rate this item
(0 votes)

Latest from Live24