Երևանյան հյուրանոցներից մեկում հայտնաբերել են ՀՀ-ում Եվրամիության առաքելության դիտորդներից մեկին` մահացած: Այս մասին հայտնել են
news.am-ի աղբյուրները:
Ըստ կայքի նախնական տեղեկությունների` դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն): 2024 թվականի մարտին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Եվրամիության հետ ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը դիտորդներին տրամադրում է անձեռնմխելիություն և արտոնություններ, այդ թվում՝ անձեռնմխելիություն կալանավորումից և ձերբակալությունից։
2025 թ. հունվարի վերջին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։