Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Մայրաքաղաքում մայիսի առաջին օրվա ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։