Print this page

Խնդրի ճշգրիտ լուծում

By Մայիսի 01, 2025 39

Մի հավատացյալ գալիս է ծեր վանականի մոտ ու բարկացած ասում.

– Այսքան ժամանակ կատարում եմ բոլոր քրիստոնեական կանոնները, կարդում Աստվածաշունչը, սակայն իմ տան մեջ խաղաղություն չկա, այլ վեճ, լարվածություն ու անհանգստություն:

Ծեր վանականը պատասխանում է.

– Այդպես էլ չես հասկանում հոգևոր կյանքը: Երբ Ավետարանի ու հոգևոր կյանքի իմաստն ու բովանդակությունը մարդ չի ընկալում, նման է լինում այն աշակերտին, ում ուսուցիչը հարցնում է, թե 1+1 կամ 3+2 ի՞նչ է անում:

Աշակերտը պատասխանում է` 11 կամ էլ` 32, փոխանակ ասելու` 2, կամ 5: Դրա համար էլ այդ աշակերտի նման քո խնդիրները ոչ թե լուծվում, այլ բազմապատկվում են: Հոգևոր կյանքն արտաքուստ գործողությունների, նշանների, տառացի ընկալման մեջ չէ, այլ ներքին փոփոխության, նոր մարդ դառնալու մեջ է, որտեղ աճում են հոգևոր պտուղները, խաղաղություն բերում ու հաղորդակից դարձնում շրջապատին:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

 
Rate this item
(0 votes)

Latest from Live24