Print this page

ՀԱՊԿ-ը կրճատում է ճգնաժամային որոշումների նախապատրաստման ժամկետը

By Մայիսի 01, 2025 24

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ որոշումների պատրաստման ժամկետը կրճատվել է մինչև 24 ժամ։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հավաքական անվտանգության խորհուրդը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման կամ հանգուցալուծման առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ որոշումների նախապատրաստման ժամկետը զգալիորեն կրճատվել է (մինչև մեկ օր)»,-ասել է Աղասանդյանը։

Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում ազգային խորհրդարանների հետ համատեղ՝ նման որոշումների արագ հաստատումն ապահովելու ուղղությամբ:

Հաշվի առնելով հետխորհրդային տարածքում ստեղծված բարդ իրավիճակը՝ ՀԱՊԿ-ն ուժեղացնում է արագ արձագանքման մեխանիզմները։ 2024 թվականի սկզբին ՀԱՊԿ-ն իրականացրել է ճգնաժամային արձագանքման լայնածավալ վարժանքներ։ Կազմակերպությունը շարունակում է իր անդամ երկրների միջև ամրապնդել համագործակցությունը անվտանգության հարցերի շուրջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24