Print this page

Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1,139-ի. ըստ աղբյուրի՝ պայթшծ բեռնարկղերում հրթիռшյին պինդ վառելիք արտադրելու համար նյութեր են եղել

By Ապրիլի 27, 2025 240

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1,139-ի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է զոհերին, ապա ըստ իրանական աղբյուրների, թիվը հասել է 20-ի:

«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:

Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։

Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։

Rate this item
(0 votes)

Latest from Live24