Print this page

Զելենսկու խոսքերը խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղությանը․ Սպիտակ տուն

By Փետրվարի 20, 2025 71

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները վերջին օրերին աճող մտահոգությամբ են հետևում Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարություններին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների վերաբերյալ նրա մեկնաբանություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նախագահը դարձել է «ռուսական ապատեղեկատվության զոհ»։

Թրամփն օգնականներին մասնավոր կերպով ասել է, որ ցանկանում է ուղղակիորեն պատասխանել Զելենսկիին, այնուհետև հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում, ասել է պաշտոնյաներից մեկը:

«Դա հիասթափեցնող է»,- Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյայի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Նրա խոսքով, «կա ուժեղ և հիմնավոր զգացում», որ հակամարտությունը պետք է ավարտվի, «սակայն Զելենսկու հայտարարությունները միայն բարդացնում են այս ճանապարհը»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24