Print this page

Ուկրաինայի պատվիրակությունը Էր Ռիադ-ում է

By Փետրվարի 17, 2025 71

Ուկրաինայի կառավարության պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել Է Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

Ուկրաինայի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տեղի գործարարների հետ և նրանց ցույց տվել նախագծեր էներգետիկայի, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում:

Սվիրիդենկոն նշել է, որ առաջիկա օրերին տասնյակ հանդիպումներ կլինեն նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Սաուդյան Արաբիա նախապատրաստելու համար:

«Պատրաստում ենք տարածաշրջանի երկրների հետ կարևոր տնտեսական պայմանագրերի ստորագրում»,- գրել է Սվիրիդենկոն Ֆեյսբուքի իր էջում:

Rate this item
(0 votes)

Latest from Live24