Print this page

Նիկոլ Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ Նազելի Բաղդասարյան

By Հունիսի 06, 2024 174

Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել  է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը NEWS.am-ին փոխանցեց, որ Փաշինյանի օրակարգում նման հարց չկա։

«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասաց նա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24