Print this page

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

By Հունիսի 30, 2025 38

Կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ, Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Այսօր Բաքվում խուզարկություններ են տեղի ունեցել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ձերբակալվել են գրասենյակի երկու աշխատակիցներ՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և տնօրեն Իգոր Կարտավիխը։
«Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ, որոնցից այս տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ոչ մի պահանջ չեն ունեցել, ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը», - նշել են գերատեսչությունում:

Նշենք, որ այսօր խուզարկություններ են կատարվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ՌԴ դիվանագետները ավելի քան երկու ժամ Բաքվում չեն կարողացել կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Զախարովայի խոսքով` Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս տեսակցել ռուսաստանցի լրագրողներին, ոստիկանական գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնում:

Rate this item
(0 votes)

Latest from Live24