Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն
Հուլիսի 01, 2025

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։

Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։
Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանն ուղերձ է հղել

Շվեյցարացի պատգամավորներն Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցեր

Թրամփն օծանելիքի սահմանափակ շարք է ներկայացրել

Իրանն իր պայմաններն է նշել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու համար

Օդի ջերմաստիճանը կնվազի. հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ

Հայտնաբերվել է բնակելիորեն պիտանի մոլորակ

Ռուսաստանը S-400 համակարգեր է մատակարարել Թուրքիային և Սաուդյան Արաբիային, բայց հրաժարվում է դրանք փոխանցել Իրանին

ԵՄ–ն կկարողանա՞ ապահովել ՀՀ անվտանգությունը. փորձագետ

ՌԴ ԶՈՒ-ն ամբողջությամբ ազատագրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը

2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում. Էրդողան

Ուիթքոֆը շարունակում է խորհրդակցել Իրանի իշխանությունների հետ. Սպիտակ տուն

Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել. ՔԿ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ

Բաքվում ձերբակալվել են Sputnik Ադրբեջանի երկու ղեկավարներ որպես «ԱԴԾ գործակալներ»

Ընտանիքիս անդամների հասցեին չեմ կարող այլևս հանդուրժել հայհոյանք․ Փաշինյան