Print this page

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը

By Հունիսի 26, 2025 20

Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։Ըստ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակի՝ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթերի համար։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո, օդային երթևեկությունն աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով՝ երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար», - հայտնել է խոսնակ Մաջիդ Ախուանը։ 

Հայտարարության համաձայն՝ երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ներքին և միջազգային չվերթեր չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։

Իրանի առողջապահության նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 627 մարդ, վիրավորվել՝ 4935-ը։ Վիրավորներից 4196-ը բուժում են ստացել հիվանդանոցներում և դուրս են գրվել։ Հարձակումների հետևանքով վնասվել է յոթ հիվանդանոց, չորս առողջապահական բաժանմունք և 11 շտապօգնության մեքենա։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1,472-ը: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24