Print this page

Կրակոցներ՝ Էջմիածնի գազալցակայանում․ կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է

By Հունիսի 25, 2025 50

Երեկ՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ինչպես նշում է Shamshyan. com-ը ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանում կրակոցներ են հնչել։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գազալցակայանից քրեական ու համայնքային ոստիկանները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մանվել Գրիգորյանին, ով կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ։

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նաև հանցագործության գործիք ինքնաձիգը, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ։

Ինքնաձիգը ու կասկածյալ Մ․ Գրիգորյանը ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մ․ Գրիգորյանը գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի թոռն է, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24